211652_close_icon
views-count1865 դիտում article-date 10:51 16-03-2022

Ուկրաինայում զոհվել է Fox News-ի օպերատորը․ «Ամերիկայի ձայն»

Fox News հեռուստաալիքը երեքշաբթի օրը հայտնել է Ուկրաինայում իր թղթակցի մահվան մասին։ Հեռուստաալիքի օպերատոր Պիեռ Զակրժևսկին զոհվել է մարտի 15-ին, հրետակոծության հետևանքով, որը հարվածել է իր մեքենային։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

55-ամյա Զակրժևսկին աշխատել է Կիևից դուրս գտնվող պատերազմական գոտում Fox News-ի թղթակից Բենջամին Հոլի հետ, ասել է գործադիր տնօրեն Սյուզան Սքոթը: Նրա խոսքով՝ Հոլը ներկայումս հոսպիտալացված է, սակայն նրա ստացած վնասվածքների մասին դեռևս տեղեկություն չկա։

Պիեռ Զակրժևսկին դարձավ երկրորդ օտարերկրյա լրագրողը, ով զոհվել է ուկրաինական պատերազմը լուսաբանելիս: Մեկ օր առաջ Կիևի շրջանի Իրպին քաղաքում ռուսաստանցի զինվորականների կրակից զոհվել էր ամերիկացի հեռուստալրագրող Բրենտ Ռենոյին, իսկ նրա օպերատորը՝ վիրավորվել:

Նախկինում Զակրժևսկին աշխատել է Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի թեժ կետերում։ Ուկրաինայում նա հավատարմագրվել է փետրվարի վերջից։

Ավելի ուշ Fox News հեռուստաալիքը հայտնեց, որ բացի օպերատոր Պիեռ Զակրժևսկուց, հարձակման զոհ է դարձել նաև Fox News-ի անկախ խորհրդատու և Ուկրաինայի քաղաքացի Օլեքսանդրա Կուվշինովան, ով աշխատել է հեռուստաալիքի հետ ռուսական ներխուժման ի վեր։ Նա գտնվել է ավտոմեքենայում, երբ այն ենթարկվել է հրետակոծության:

Նմանատիպ նյութեր