211652_close_icon
views-count2597 դիտում article-date 09:59 16-03-2022

Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ավտոճանապարհին բուք է։ Վերոնշյալ ճանապարհահատվածում առաջացել է խցանում, ինչի հետևանքով պարբերաբար ավտոճանապարհը փակվում է։

«Հարգելի՛ վարորդներ, կոչ ենք անում չխոչընդոտել կապալառու կազմակերպության աշխատանքներին, հետևել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպության հորդորներին։

Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գորիսի, Գավառի, Մարտունիի, Նաիրիի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհնեին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի (Արթիկ-Ալագյազ հատված), Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր