211652_close_icon
views-count24453 դիտում article-date 09:49 16-03-2022

ՆԱՏՕ-ն Ուկրաինային հակահարձակման է պատրաստում․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կիեւը շարունակում է զինվել: Օրինակ՝ Թուրքիան, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, 2022 թ. առաջին երկու ամսում Ուկրաինային զենքի վաճառքի ծավալներն ավելացրել է 60 անգամ, ինչը կազմել է 58.4 մլն դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Անկարայի արտահանումը դեպի Ուկրաինա կազմել է 970 հազար դոլար: Հաղորդվում է, որ, բայրաքթարներից բացի, Թուրքիան Ուկրաինային վաճառում է «խելացի» զինամթերք, զենք, զրահաբաճկոններ ու սաղավարտներ:

Ուկրաինայում շարունակվում է «Օտարերկրյա լեգեոնի» ձեւավորումը, որի կազմում, ըստ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի, գրեթե 20 հազար կամավորներ կան աշխարհի 52 երկրից։ Թե նրանցից քանիսն են իրականում կամավորներ, իսկ քանիսը՝ վարձկաններ, դժվար է հասկանալ։ Աշխարհի մասնավոր ռազմական ընկերությունների ռեսուրսներն այժմ հավաքագրում են «վայրի սագերի» զորակազմը, որոնցից յուրաքանչյուրն օրական կստանա 1000-3000 դոլար՝ կախված մարտական որակավորումից եւ մարտական առաջադրանքների կատարումից։ Թե ով է ֆինանսավորում այս բոլոր միջոցառումները, պաշտոնապես չի հաղորդվում։

Կիրակի ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հրահանգով ինքն «անմիջապես թույլատրել է» եւս 200 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային: «Այդ փաթեթը ներառում է հետագա պաշտպանական օգնությունը, որպեսզի Կիեւը կարողանա դիմակայել զրահատանկային, օդադեսանտային եւ այլ սպառնալիքներին, որոնց կբախվի»,-հայտարարել է Բլինկենը»:

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր