211652_close_icon
views-count10856 դիտում article-date 22:34 15-03-2022

Անհարմար հարցեր նարկոլոգին. panorama.am

panorama.am-ը գրում է. Ինչպե՞ս է լինում, որ ոմանք խմում-խմում, բայց չեն հարբում, մյուսները մարում են, կամ եթե ես սիրում եմ խմել, իմ երեխան կդառնա՞ ալկոհոլիկ։ Ընդհանրապես, ի՞նչ պիտի լինի, որ խմել սիրող մարդը արդեն ոչ թե ուտող-խմող կոչվի, այլ հարբեցող։Շատ է խոսվում ինչ-որ հաբի մասին, որը տալիս են ալկոհոլից կախվածություն ունեցողներին ու նրանց մոտ կորչում է խմելու ցանկությունը։ Հնարավո՞ր է դա, ի՞նչ դեղ է և ինչպե՞ս կարող է վնասել մարդուն։Ճի՞շտ է, որ շաքարը թմրանյութ է, կամ որ Կոկա-Կոլայի մեջ կոկաին կա։ Եկեք համաձայնվենք նարկոլոգին ուղղված հարցերը շատ անհարմար են ու դժվար է հարցնել դրանք մասնագետին, բայց մենք Ձեր փոխարեն այս և այլ հարցեր  ուղղել ենք Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, ԱՆ թմրաբանության  գծով խորհրդատու, նարկոլոգ Սուրեն Նազինյանին։ Ի՞սկ ով է նարկոլոգը, կհարցնեք դուք, արդյո՞ք, նա, ով փորձե՞լ է և ճանաչո՞ւմ է, բոլոր տեսակի թմրամիջոցները։

-Նարկոլոգը նա՞ է, ով ճանաչում  է բոլոր թմրանյութերը ու ամեն ինչ գիտի դրանց մասին։
-Իհարկե ո՛չ։ Լավ նարկոլոգ դառնալու համար պետք է ավարտել բժշկական համալսարանը, անցնել կլինիկական օրդինատուրա և շարունակ զարգանալ ու զարգանալ՝ հաշվի առնելով, որ մեր ուղղությունը բժշկագիտության ամենաարագ ու դինամիկ զարգացող ուղղություններից մեկն է։

-Կարո՞ղ է մեկ անգամից մարդու մոտ առաջանա կախվածություն թմրանյութից։
-Այո՛։

-Ինչպե՞ս է լինում, որ ոմանք խմում-խմում, բայց չեն հարբում, մյուսները մարում են։
-Դա պայմանավորված է լյարդում ալկոհոլի (էթանոլի) փոխանակության առանձնահատկություններից։ Մասնավորապես՝ էթանոլի փոխանակությունն իրականացնող ֆերմենտների ակտիվությունից։

-Ինչպե՞ս ճանաչել թմրամոլին փողոցում։
-Թմրամիջոցներ գործածող մարդուն ճանաչելու համար չկան հստակ նշաններ։ Կարծում եմ՝ դա ընդհանուր առմամբ պետք էլ չէ մարդկանց։ Թմրամիջոցներից կախվածության համախտանիշի ախտորոշման գործը մասնագետինն է։ Ուզում եմ նաև, հատուկ նշել, որ վաղուց արդեն հիվանդությունների դասակարգիչներով մենք «թմրամոլ» կամ «ալկոհոլիկ» եզրույթները չենք գործածում՝ դրանց ժամանակակից բժշկագիտական մոտեցումներին չհամապատասխանելու, թերի և խարանային լինելու պատճառով։

-Եթե բեղմնավորման ժամանակ ծնողները կամ նրանցից մեկը եղել է թմրանյութի կամ ալկոհոլի ազդեցության տակ, ի՞նչ խնդիրներով կծնվի երեխան։
-Շատ կարևոր է։ Հատկապես՝ կանանց դեպքում։ Ընդհանրապես, հղիության ընթացքում որևէ հոգեներգործուն նյութի գործածումը խիստ վտանգավոր է պտղի առողջության համար։ Ընդ որում՝ խնդիրները կարող են բազմազան լինել։ Բայց այս համատեքստում ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ թմրամիջոցների և ալկոհոլի չարաշահումն առաջացնում են նաև սեռական առողջության խնդիրներ՝ ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչների մոտ։

Խորհուրդս ընթերցողներին։ Առհասարակ զերծ մնացեք բոլոր տեսակի հոգեներգործուն նյութերից. հիշե՛ք, որ դրանք վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր