211652_close_icon
views-count28951 դիտում article-date 22:17 15-03-2022

Խոշոր ավտովթար Երևանում. 36–ամյա վարորդը Mitsubishi Colt-ով «Էլ գարդեն» ռեստորանից «Դալմա Գարդեն Մոլ» տանող ճանապարհին կողաշրջվել է. օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի  15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Արթուր Ս.-ն իր վարած  Mitsubishi Colt մակնիշի  ավտոմեքենայով  «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրից  դեպի  «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն  տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված  ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարանցով Բալասանյանն ու Էդիկ Ավետիսյանը:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր