211652_close_icon
views-count1047 դիտում article-date 21:42 15-03-2022

Արցախի հարցում վերջին զարգացումները ընթանում են արագ ու լի են վտանգավոր միտումներ պարունակող ռիսկերով. «5165» շարժում

Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, «5165 շարժումը» հրավիրում է մամուլի ասուլիս Արցախի հարցում վերջին զարգացումների թեմայով, որի նպատակն է հանրությանն իրազեկել ընթացիկ վտանգավոր գործընթացների վերաբերյալ և ներկայացնել մեր գնահատականները։ Ասուլիսին, ի մասնավորի, կշոշափվեն հետևյալ հարցերը․

• Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի 5 առաջարկները և պաշտոնական Երևանի արձագանքը,
• Էներգետիկ ճգնաժամն Արցախում, որը հումանիտար լուրջ խնդիրներ է ստեղծում․ ՀՀ իշխանությունների անգործությունը այս հարցում,
• ՀՀ բարձրագույն ղեկավարության վերջին շրջանի դիվանագիտական քայլերի գնահատականը։
Նշված հարցերի շուրջ «5165 շարժման» դիրքորոշումները կներկայացնեն շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը և Հովհաննես Ղազարյանը։
 
Հասցե՝ ք․ Երևան, Նալբանդյան 23/27
Հեռախոս՝ 077-71-10-56 (կոնտակտային անձ՝ Սվետլանա Աճեմյան)

Նմանատիպ նյութեր