211652_close_icon
views-count3868 դիտում article-date 20:14 15-03-2022

Ադրբեջանի արտգործնախարարությունից պատասխանել են Արարատ Միրզոյանին

Tert.am-ը գրում է. Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հստակ և հետևողական է: Minval.az-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ հայտարարության մեկնաբանությունում։

«Մենք հարկ չենք համարում կրկնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք։ Հաշվի առնելով հակամարտությունից հետո երկու երկրների հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը՝ Ադրբեջանը համապատասխան առաջարկություններ է արել և պատրաստ է առաջ շարժվել այս ուղղությամբ։

Եթե Հայաստանը լրջորեն է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ դրսևորի իր պատրաստակամությունը սկսելու առարկայական բանակցություններ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի 5 սկզբունքներին, որոնք հայկական կողմին փոխանցել է Ադրբեջանը, ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

Նմանատիպ նյութեր