211652_close_icon
views-count2690 դիտում article-date 20:00 15-03-2022

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի գործող և նորընտիր նախագահների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը:

Նիկոլ Փաշինյանը Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին շնորհավորել է Թուրքմենստանում օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել վերջին տարիների համատեղ աշխատանքի համար:   

Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ի նպաստ հայ-թուրքմենական հարաբերությունների հետագա զարգացման:

Նմանատիպ նյութեր