211652_close_icon
views-count1923 դիտում article-date 19:32 15-03-2022

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանցի թաղման արարողությունը

Սերգո Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրում է. Մենք տեղեկացրել էինք,որ Փարիզում 96 ֊տարեկանում մահացել է Հայ ժողովրդի արժանավոր զավակ,բոլոր ժամանակների լավագույն գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանցը։

Նրա թաղման արարողությունը երեկ կայացել է Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցում,որը անցած դարասկզբին կառուցվել է Ալեքսանդր Մանթաշյանցի բարերարությամբ։

1904 թվականի հոկտեմբերի 2֊ին տեղի է ունեցել եկեղեցու օծումը, բայց առանց բարերարի,քանի որ նա սովորություն չուներ իր հասցեին գովասանքի խոսքեր լսել և սովորաբար հրաժարվում էր նման արարողություններին մասնակցելուց։Նա մեկ օր առաջ նստեց գնացքի իր վագոնը և հեռացավ դեպի Շվեյցարիայի կողմը։ Երեկ հենց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի գխավորությամբ, տեղի ունեցավ կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանցի թաղման արարողությունը,որի ընթացքում հանգուցյալի հարազատներին և մերձավորներին փոխանցվեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ցավակցությունն ու վշտակցությունը։

Արարողությունը ներկայացնող լուսանկարները մեզ է տրամադրել Փրանսիայի թեմը։ Հուսով ենք,որ առաջիկայում արարողության մասին մեզ ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր