211652_close_icon
views-count4079 դիտում article-date 16:28 15-03-2022

Դպրոցներում մարտի 21-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը

Դպրոցներում մարտի 21-ից կտրվի գարնանային արձակուրդի մեկնարկը: Այս մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանի համաձայն` 2021-2022 ուսումնական տարում 2-12-րդ դասարաններում սովորողների գարնանային արձակուրդը կմեկնարկի 2022 թ. մարտի 21-ից մինչև մարտի 27-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը սահմանված է 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր