211652_close_icon
views-count17792 դիտում article-date 11:43 15-03-2022

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Toyota Corolla-ն տապալել է երկաթե էլեկտրասյունը, կա վիրավոր, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի և թիվ 16 փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ 

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանը։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռաֆիկ Պռազյանն ու կրտսեր պարեկ Ազատ Խանգազյանը։ 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվե է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ 

Բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, և այն վերականգնելու ուղղությամբ օպերատիվորեն ժամանել էին նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+

Նմանատիպ նյութեր