211652_close_icon
views-count3002 դիտում article-date 21:18 14-03-2022

Calciomercato․ Մխիթարյանը անփոխարինելի է Յուրահատուկի համար

«Մոուրինյուն չի կարող խաղալ առանց Մխիթարյանի»,- գրում է իտալական Calciomercato-ն։

Իրականում, առանց հայ ֆուտբոլիստի, «Ռոման» այս մրցաշրջանում ունեցել է իր վատագույն ելույթները՝ սկսած Կոնֆերենցիաների լիգայում «Բոդո Գլիմտիցից» կրած պարտությունից մինչև «Վենեցիայից» կրած պարտություն:

«Նա անփոխարինելի է Յուրահատուկի համար, ով վերջին մի քանի շաբաթների ընթացքում հրապարակայնորեն գովել է Միկիին»,- գրում է իտալական ռեսուրսը:

Այժմ ակումբի համար առաջնահերթություն պետք է լինի Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը։

Առաջիկա դերբիից հետո առաջնությունում դադար կլինի՝ պայմանավորված հավաքականների խաղերով։ Բայց Մխիթարյանը կմնա Իտալիայի մայրաքաղաքում, և հնարավորություն կլինի խոսելու պայմանագրի երկարաձգման մասին, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր