Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը նշանակվել է Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. exclusivelife.am
exclusivelife.am-ը գրում է. «Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառույցի հիմնադիր Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանում ասվում է.
«Մանե Գրիգորյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրությունն ու նշանակումը»:
Հիշեցնենք, որ երգի պետական թատրոնի տնօրենի պարտականությունները 2019 թվականից կատարում էր Արմեն Սարգսյանը, ով մարտի 14-ին պաշտոնավարման դադարեցման մասին հայտնեց իր ֆեյսբուքյան էջով։