211652_close_icon
views-count1070 դիտում article-date 16:19 14-03-2022

Արցախի ԱԺ-ում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական փորձուսուցումը

Մարտի 14-ից Արցախի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների մեկշաբաթյա արտադրական փորձուսուցումը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանն ընդունելով ուսանողներին՝ ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ:

Այնուհետև  ուսանողներին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը։

Օրվա ընթացքում ուսանողների հետ հանդիպումներ կունենան ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության և կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։

Մեկշաբաթյա փորձուսուցման ժամանակ ուսանողները հանդիպելու են   ԱԺ մյուս խմբակցությունների, մշտական հանձնաժողովների, փորձագիտական ծառայության պատասխանատուների հետ:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր