211652_close_icon
views-count63003 դիտում article-date 15:35 14-03-2022

​Պիպետկա գտնելու դեպքով հարուցվել է քրեական գործ. Ներսես Պողոսյանը դեռ կարգավիճակ չունի. aravot.am

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Քննչական կոմիտեից Aravot.am-ին փոխանցեցին, որ Ներսես Պողոսյանն այս գործով դեռ կարգավիճակ չունի, հայտնի չեն նաեւ փորձաքննության արդյունքները: Քննչական կոմիտեից չհայտնեցին, թե ինչ փորձաքննություն է անցել վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, փորձաքննության մասին ավելի վաղ մեզ հայտնել էր հենց ինքը՝ Ներսես Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը շաբաթներ առաջ բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր