211652_close_icon
views-count1505 դիտում article-date 16:01 14-03-2022

Փոփոխություն. ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը:

Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի օրենսդրական ակտերին, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դասավանդման ժամանակակից մեթոդներին, առարկայի չափորոշչին և ծրագրին, ինչպես նաև նպաստել ինքնուսուցմանը: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ:

Կարևորվում է նաև դասի պլանավորման, ուսումնաօժանդակ, լաբորատոր աշխատանքների, ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հաճախակի կիրառման հմտությունների զարգացումը:

Ակնկալվում է, որ հերթական ատեստավորման ավարտին ուսուցիչը պետք է իմանա հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ-ի) հիմնական դրույթները, ուսուցիչներին և սովորողներին ներկայացվող պահանջները, առարկայական չափորոշիչը, ծրագիրը, դասավանդման մեթոդիկան և գնահատման համակարգը:

Վերապատրաստման ծրագրի տևողություն և կրեդիտներ

Ուսուցչի հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրի իրականացմանը հատկացվում է 110 ժամ 8 բաժիններից` հետևյալ համամասնությամբ.

«Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» - 10 ժամ - 1 կրեդիտ,

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» - 20 ժամ - 1 կրեդիտ,

«Տարիքային հոգեբանություն» - 10 ժամ - 1 կրեդիտ,

«Դիրքորոշում և արժեք» - 10 ժամ - 1 կրեդիտ,

«Համընդհանուր ներառում» - 10 ժամ - 1 կրեդիտ,

«Գնահատում» - 15 ժամ - 1 կրեդիտ,

«Առարկայի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ - 2 կրեդիտ,

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» 5 ժամ,

(Հետազոտական աշխատանքն իրականացվում է վերապատրաստման ամբողջ ընթացքում) - 3 կրեդիտ:

Մասնակիցը համարվում է դասընթացն ավարտած, եթե մասնակցել է յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի առնվազն 2/3-ին և

յուրաքանչյուր բաժնի ամփոփիչ աշխատանքից ապահովել է առնվազն 60% արդյունք, ներկայացրել է պահանջվող չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանք: Վերապատրաստման ծրագիրն ավարտելու համար ուսուցիչը պետք է հավաքի առնվազն 9 կրեդիտ։

Տրված է նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, որը ներառում է հետազոտական աշխատանքի՝ առաջարկվող թեմաները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը:

Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի օրենսդրական ակտերին, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դասավանդման ժամանակակից մեթոդներին, առարկայի չափորոշչին և ծրագրին, ինչպես նաև նպաստել ինքնուսուցմանը: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ:

Կարևորվում է նաև դասի պլանավորման, ուսումնաօժանդակ, լաբորատոր աշխատանքների, ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հաճախակի կիրառման հմտությունների զարգացումը:

Ակնկալվում է, որ հերթական ատեստավորման ավարտին ուսուցիչը պետք է իմանա հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ-ի) հիմնական դրույթները, ուսուցիչներին և սովորողներին ներկայացվող պահանջները, առարկայական չափորոշիչը, ծրագիրը, դասավանդման մեթոդիկան և գնահատման համակարգը:

Վերապատրաստման ծրագրի տևողություն և կրեդիտներ

Ուսուցչի հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրի իրականացմանը հատկացվում է 110 ժամ 8 բաժիններից` հետևյալ համամասնությամբ.

«Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» - 10 ժամ - 1 կրեդիտ,

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» - 20 ժամ - 1 կրեդիտ,

«Տարիքային հոգեբանություն» - 10 ժամ - 1 կրեդիտ,

«Դիրքորոշում և արժեք» - 10 ժամ - 1 կրեդիտ,

«Համընդհանուր ներառում» - 10 ժամ - 1 կրեդիտ,

«Գնահատում» - 15 ժամ - 1 կրեդիտ,

«Առարկայի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ - 2 կրեդիտ,

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» 5 ժամ,

(Հետազոտական աշխատանքն իրականացվում է վերապատրաստման ամբողջ ընթացքում) - 3 կրեդիտ:

Մասնակիցը համարվում է դասընթացն ավարտած, եթե մասնակցել է յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի առնվազն 2/3-ին և

յուրաքանչյուր բաժնի ամփոփիչ աշխատանքից ապահովել է առնվազն 60% արդյունք, ներկայացրել է պահանջվող չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանք: Վերապատրաստման ծրագիրն ավարտելու համար ուսուցիչը պետք է հավաքի առնվազն 9 կրեդիտ։

Տրված է նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, որը ներառում է հետազոտական աշխատանքի՝ առաջարկվող թեմաները:

Նմանատիպ նյութեր