211652_close_icon
views-count996 դիտում article-date 16:58 14-03-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 11-ից 14-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 11-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, ընտանեկան բռնության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 15-ական, խարդախության՝ 14-ական, յուրացնելու կամ վատնելու՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առևանգման, ծեծի, թմրանյութի իրացման ու խուլիգանության՝ 2-ական, սպանության, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, խոշտանգման, ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու կամ ղեկավարելու, ազատությունից ապօրինի զրկելու, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, բնակարանային գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 22 պատահար. 3 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր