211652_close_icon
views-count7388 դիտում article-date 16:26 13-03-2022

Ռուսաստանը հնարավոր է քիմիական զենքով հարձակում պլանավորի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Tert.am-ը գրում է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենքով հարձակում պլանավորել․ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Այժմ, երբ արվել են այդ կեղծ հայտարարությունները (Ուկրաինայում քիմիական զենք պատրաստող լաբորատորիաների մասին-խմբ․) մենք պետք է զգոն լինենք, հնարավոր է, որ Ռուսաստանն ինքը քիմիական զենքով հարձակում պլանավորի», -հայտարարել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ տեղեկություններ էր հրապարակել Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ռազմական-հենսաբանական գործունեություն ծավալելու մասին։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, թե Մոսկվան թանկ կվճարի, եթե Ուկրաինայի տարածքում քիմիական զենք կիրառի։

Նմանատիպ նյութեր