211652_close_icon
views-count3885 դիտում article-date 13:12 13-03-2022

Ուկրաինայի տարածքում ոչ թռիչքային գոտի սահմանելը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի․ ԵՄ գերագույն հանձնակատար

Tert.am-ը գրում է. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու սահմանումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Նման տեսակետ է հայտնել ԵՄ գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը՝ El Periódico թերթին տված հարցազրույցում։

«Մենք ռազմական տեսանկյունից անում ենք հնարավորը՝ ուկրաինացիների դիմադրությանն աջակցելու համար, օգնում ենք ռազմական տեխնիկայով, փորձելով կանխել պատերազմի տարածումը այլ երկրներ, խուսափելով առճակատումից, որը կարող է վերաճել միջուկային առճակատման»,-պնդել է նա։

Նա նշել է, որ երբ ինչ-որ մեկը խնդրում է ոչ թռիչքային գոտի սահմանել, դա նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում պետք է խոցել ռուսական ինքնաթիռները, որոնք կխախտեն օդային տարածքը։

«Դա կնշանակի հակամարտության ընդլայնում՝ մինչև երրորդ համաշխարհային պատերազմ, և ակնհայտ է, որ մենք դա չենք ուզում։ Պատժամիջոցներն ի զորու չեն կանգնեցնել պատերազմը, սակայն կարող են թուլացնել ռուսական տնտեսությունն ու թանկ արժենալ ՌԴ-ին։ Այն, ինչ կատարվում է ռուսական քաղաքական կյանքում, ռուսների գործն է։ Մենք պատժամիջոցները սահմանում ենք ՌԴ-ի դեմ, որպեսզի փոխենք քաղաքական ռեժիմը»,-ասել էր նա։

Նմանատիպ նյութեր