211652_close_icon
views-count2737 դիտում article-date 20:31 12-03-2022

Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են. Քերի Քավանո. News.am

Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող սարսափի վրա: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, հայտնում է News.am-ը:

«Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող սարսափի վրա։ Հրադադարի խախտման դեպքերն ավելանում են,այդ ամենին գումարվել է վերջերս վնասված գազատարը, որ ջեռուցում էր տարածաշրջանը։

Այստեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։ Խաղաղություն»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր