211652_close_icon
views-count62080 դիտում article-date 18:56 12-03-2022

Ոստիկանների հսկայածավալ աշխատանքի արդյունքում հայտնաբերված՝ «Դալմա Գարդեն Մոլում» զինված՝ «Զառա» խանութից խոշոր չափի գումար հափշտակողներին դատարանը կալանավորեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված՝ քննչական բաժնի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, 27-ամյա երկու կասկածյալ երիտասարդների նկատմամբ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գևորգ Պողոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք, ովքեր կասկածվում են Երևանում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի սրահից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված ավազակային հարձակմամբ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ, կալանավորվել են:
 
Նրանք դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մարտի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ, քրեական հետախուզության մի քանի օպերատիվ խմբերով, որոնց աշխատանքների վերահսկողությունը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ դրվել էր  ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա, հայտնաբերել էին  օրեր առաջ Երևանում՝  «Դալմա Գարդեն Մոլ»  առևտրի կենտրոնում գործող հանրահայտ «Զառա» հագուստի խանութից զենքի նմանվող առարկայով ու դանակներով զինված դիմակավորված  ավազակային հարձակում կատարողներին:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  նրանք հայտնաբերվել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարբեր հատվածներից, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ  ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից  հայտնել էր ֆոտոլրագրողը,  մարտի  6-ին դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով  և զենքի նմանվող առակահով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ:

Ճիվաղները աշխատակցի հասցեին սպառնալիքներ էին հնչեցրել ու դրա տակ հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության  գնդապետ Արամ Հովհաննիսյանը:

Դեպք վայր էին ժամանել  ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության  քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական  բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 312+
312+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր