211652_close_icon
views-count8445 դիտում article-date 15:37 12-03-2022

Խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից. «Արցախէներգո»

Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակ։ Այս մասին ասվում է «ԱրցախԷներգո»-ի տարածած հաղորդագրությունում:

Հարգելի՛ բաժանորդներ,

«Արցախէներգո» ՓԲԸ տեղեկացնում է, որ սկսած սույն թվականի մարտի 8-ից «Արցախբանկ», «Արցախփոստ», «Հայբիզնեսբանկ», «Հայէկոնոմբանկ» և «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունների համապատասխան սպասարկման կետերում, «Իդրամ», «Մոբիդրամ», «Թել-Սել» էլեկտրոնային հարթակներում և pay.artsakhenergo.am կայքում տեղադրված է տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում բաժանորդների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:

Հաշվի առնելով բեռի կտրուկ աճը, ինչի պատճառով մեծացել է նաև վթարների հավանականությունը, խնդրում ենք հնարավորության սահմաններում խնայողաբար օգտվել էնեկտրաէներգիայից և ժամանակին կատարել վճարումները, ինչը թույլ կտա ապահովելու սպասարկման անհրաժեշտ որակ։

Խնդրում ենք Ձեզ, մինչև սույն թվականի մարտի15-ը մարել Ձեր կողմից սպառած էլեկտրաէներգիայի դիմաց պարտքը : Կանխավ շնորհակալ ենք»,- ասվում է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր