211652_close_icon
views-count2565 դիտում article-date 14:48 12-03-2022

Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում. Միրզոյանը` Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո

Թուրքիայում տեղի ունեցած Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ա. Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 10-12-ը Անթալիայում է, որտեղ մասնակցում է Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Ֆորումի շրջանակում Միրզոյանը հանդիպել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և  Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:

Նմանատիպ նյութեր