211652_close_icon
views-count19248 դիտում article-date 10:54 12-03-2022

Երևանում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել կայանված Kia-ին. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկներն ու ԱՊՊԱ գործակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Վարդանանց-Նար-Դոս փողոցների խաչմերուկում բախվել են Լուսինե Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի և Նարեկ Սողոմոնյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Ինգա Գալստյանն ու կրտսեր պարեկ Սամվել Դավթյանը։ 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Kia-ն եղել է կայանված, երբ BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Kia-ին։

Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր