211652_close_icon
views-count6024 դիտում article-date 23:14 11-03-2022

ԱՄՆ-ը Ուկրաինայում չի կռվի Ռուսաստանի դեմ, բայց կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը․ Բայդեն

Tert.am-ը գրում է. ԱՄՆ-ը չի պատրաստվում Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սպիտակ տանը։

«Մենք չենք պատերազմելու Ռուսաստանի դեմ Ուկրաինայում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմն է, և մենք չպետք է սկսենք այն», - ասել է ամերիկացի առաջնորդը:

«Սակայն մենք կշարունակենք կանգնել ուս ուսի դաշնակիցների կողքին Եվրոպայում՝ հղելով հստակ ուղերձ. մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզն ամբողջ ուժով՝ միասնական և ցուցադրելով ՆԱՏՕ-ի նոր էներգիան», - ասել է Բայդենը։

Նա խուսափել է ուղիղ պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը տեղեկություններ ունի՞ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման ենթադրյալ սպառնալիքի մասին։

«Ես չեմ խոսի հետախուզական տեղեկատվության մասին, սակայն Ռուսաստանը թանկ կվճարի, եթե քիմիական զենք օգտագործի», - ասել է ԱՄՆ նախագահը։

Նմանատիպ նյութեր