211652_close_icon
views-count1795 դիտում article-date 23:30 11-03-2022

ԵԱ Մ23. Հրաչյա Մարգարյանն ու Նարեկ Հարությունյանը դուրս եկան եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկաղվող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մրցումային առաջին օրը պայքարի դուրս եկած Հայաստանի բոլոր ներկայացուցիչները պայքարելու են մեդալների համար, որոնցից երկուսը՝ ոսկե մեդալի:

Մարտի 11-ին ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից մրցագորգ դուրս եկան Էդիկ Հարությունյանը(57 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը(70 կգ) եւ Մուշեղ Մկրտչյանը (79կգ):

Հրաչյա Մարգարյանն ու Նարեկ Հարությունյանն եզրափակիչում են եւ պայքարելու են չեմպիոնի կոչման համար, հայտնում է Sport.News.am-ը:

65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ հաղթել էր Շվեցարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Լարիցին (10:2), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չի տվել գերմանացի Լեոն Գերշտենբերգերին նկատմամբ(11:1), իսկ կիսազերափակիչում 4:2 հաշվով առավելության է հասել Բելգիայի ներկայացուցիչ Այուբ Մուսաեւի նկատմամբ: Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Զիրադին Բայրամովը:

70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը եւս կպայքարի ոսկե մեդալի համար: Քառորդ եզրա.փակիչից պայքարը սկսած Հայաստանի ներկայացուցիչը մեկնարկային գոտեմարտում 8:6 հաշվով հաղթել է մակեդոնացի Ֆաթի Վեյսելին, կիսաեզրափակիչում 6:2 հաշվով առավելության հասել բուլղարացի Իվան Ստոյանովի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում Նարեկ Հարությունյանը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Էլբակիձեի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր