211652_close_icon
views-count2039 դիտում article-date 22:56 11-03-2022

Եվս մեկ հովանավորը դադարեցրել է համագործակցությունը «Չելսիի» հետ

Three ընկերությունը դադարեցրել է իր համագործակցությունը «Չելսիի» հետ և պահանջել հեռացնել իրենց տարբերանշանը լոնդոնյան ակումբի մարզաշապիկներից:

Համագործակցության դադարեցման մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

Այս որոշումը կապված է թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների հետ։

«Չելսին» նախօրեին Պրեմիեր լիգայի հանդիպումն անցկացրել է «Նորվիչի» հետ և հաղթել 3-1 հաշվով։

Այս հանդիպմանը «Չելսիի» ֆուտբոլիստները խաղացել են այն մարզահագուստով, որի վրա պատկերված է եղել հովանավորի տարբերանշանը, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր