211652_close_icon
views-count31312 դիտում article-date 18:47 11-03-2022

Խոշոր ավտովթար Երևանում. 23–ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը, ապա ծառին և կողաշրջվել. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի  11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 05:50-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Հարությունյանը իր վարած  Opel Vectra մակնիշի  ավտոմեքենայով Արշակունյաց  210 /1 շենքի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա էլեկտրասյանն ու կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Էդգար Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թփվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանութան պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված  ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Ղազար Ղազարյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Շիրազ Խաչատրյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր