211652_close_icon
views-count160869 դիտում article-date 17:53 11-03-2022

Առեղծվածային դեպք Արարատի մարզում. 37-ամյա կինն ու 48-ամյա ամուսինը, ում հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին պրոռեկտորն է եղել, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կինը մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք  ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է  37-ամյա Անուշ Մ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին:

Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան  9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից  «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի  կին,  իսկ կարճ ժամանակ  անց  «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի տղամարդ:

Հիվանդանոց մեկնած  ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ  տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն:

Ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մարտի  5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխոխոտի գլանակից առաջացել է հրդեհ և վերջիններս ստացել են  նշված վնասվածքները:

Փաստի առթիվ  ոստիկանության  կենտրոնական  բաժնի  հետաքննական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին  պրոռեկտորն է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր