211652_close_icon
views-count8564 դիտում article-date 16:14 11-03-2022

Ինչու՞ է նորընտիր նախագահը կուրացել և ոչինչ չի տեսնում. Նատալի Ալեքսանյան

Նատալի Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «✅Աշխարհը վտանգավոր է ոչ թե նրա համար, որ մարդիք կատարում են չարիք, այլ այն պատճառով, որ ոմանք տեսնում են այդ չարիքը և ոչինչ չեն անում:
Ալբերտ Էյնշտեյն.....

✅Ինչու՞ ոչ ոք չի տեսնում, որ ողջ Արցախը ջեռուցման գազ չունի և շուտով նաև հացի խնդիր կունենա, մասամբ հոսաքազրկումներ և այլն……

✅Ինչու՞ մեր ազգային ժողովի հանձնաժողովի նախագահները ոչինչ չեն տեսնում…

✅Ինչու՞ է նորընտիր նախագահը կուրացել և ոչինչ չի տեսնում, սահմանում լարված իրավիճակ է, Արցախը կանգնած է լուրջ խնդրի առջև մարդիք կարծես բանտում լինեն, իրո՞ք ոչինչ չեք տեսնում…

✅Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունը խորը շոկի մեջ է, ինչպես բռնբարված աղջիկը, որի գլխին ձվածեղ են եփում ու անտարբեր նայում է դեպի անորոշություն……

✅Բայց այսպես այլևս չի կարող շարունակվել...

✅ԻՆՉՈՒ՞ ՈՉ ՈՔ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ……

✅Կարող եք ասել ինչու՞ 8 տարի շարունակ ռուսները ասում էին Դոմբաս, բայց Ուկրաինայի իշխանությունները կույր էին, միգուցե՞ հենց Դոմբասը չի պատճառը, և կան ավելի խորքային հարցեր, որ Ռ.Դ-ն դիմեց ավելի ծայրահեղ քայլերի, և այժմ Ուկրաինան կործաման շեմին է, և իր ճակատագիրը որոշում են թուրքն ու ռուսը……

✅ՄԻԳՈՒՑԵ՞ ՀԵՐԻՔ Է ՄԵՆՔ ԷԼ ԿՈՒՅՐ ԼԻՆԵՆՔ……»;

Նմանատիպ նյութեր