211652_close_icon
views-count1652 դիտում article-date 16:27 11-03-2022

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Չեռնոգորիա հանդիպման համար

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպման համար:

Հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20։00-ին:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումները լուսաբանելու համար, պետք է մինչև մարտի 18-ը՝ ժամը 18:00[email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

 Տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի, ինչպես նաև Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզչի՝ ինչպես նախախաղային, այնպես էլ հետխաղային մամուլի ասուլիսները տեղի են ունենալու հեռավար կարգով: Բոլոր ասուլիսների հարցերի ընդունման կարգի մասին կլինի հավելյալ տեղեկատվություն:

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզական ու լրատվական կայքերի և բլոգների օպերատորները

1. Կարող են նկարահանել երկու թիմերի նախախաղային մարզումների այն հատվածը, որը բաց կլինի «մեդիայի» հավատարմագրված ներկայացուցիչների համար

2. Չեն կարող նկարահանել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը, ինչպես նաև նախախաղային և հետխաղային միջոցառումները՝ հաշվի առնելով.

Ա) Մամուլի ասուլիսների անցկացման հեռավար կարգը

Բ) Որևէ այլ լրատվամիջոց (բացառությամբ պաշտոնական հեռարձակող համարվող հեռուստաընկերության) իրավունք չունի ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշարերի հանդիպումների ընթացքում կատարել նկարահանումներ մարզադաշտի տարածքում:

Գ) COVID-19-ի համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ չի նախատեսվում հանդիպումներից հետո խառը գոտու (mixed zone) կազմակերպումը:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր