211652_close_icon
views-count2950 դիտում article-date 09:49 11-03-2022

Պատժամիջոցները կխանգարեն Չինաստանին նավթ գնել Ռուսաստանից․ Յելեն. «Ամերիկայի ձայն»

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի օրն ասել է, որ տնտեսական պատժամիջոցները, որոնք կիրառվել են Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան նրա ռազմական միջամտության Ուկրաինա, կսահմանափակեն, ի թիվս այլ գործոնների, Ռուսաստանից նավթ գնելու Չինաստանի կարողությունը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Միևնույն ժամանակ, ֆինանսների նախարարության ղեկավարը նշել է, որ Չինաստանի իշխանությունները դեռևս չեն փորձում «միտումնավոր նվազեցնել կամ փոխհատուցել» Մոսկվայի դեմ պատժամիջոցները։

«Ինձ թվում է, որ չինական ֆինանսական հաստատությունները, որոնք բիզնես են անում դոլարով և եվրոյով, անհանգստացած են պատժամիջոցների ազդեցությունից», - ասել է Յելենը Washington Post-ին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ պատժամիջոցների ազդեցության տակ ռուսական տնտեսության ծավալը նվազում է։

Յելենը նաև նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ի դիրքորոշումը ժամանակակից տեխնոլոգիաների արտահանման հարցում կօգնի «նվազեցնել բռնի ուժով որոշումներ կայացնելու և հարևաններին վախեցնելու Ռուսաստանի կարողությունը»:

Ֆինանսների նախարարն ասել է, որ չի ակնկալում, որ եվրոպական երկրները ԱՄՆ-ի նման պատժամիջոցներ կկիրառեն, քանի որ նրանք ավելի քիչ ընտրություն ունեն էներգիայի մատակարարման հարցում և ավելի շատ կախված են Ռուսաստանից ստացվող էներգակիրներից։

Նմանատիպ նյութեր