Մահացել է գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը
Կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։
Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 4-ին, Երևանում:
1968թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1969-75թթ աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում՝ որպես խմբագիր:
1975-79թթ աշխատել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1980-81թթ` սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում:
1982-90թթ եղել է «Սովետական գրականություն» («Նորք») գրական-գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը, 1990-94թթ` «Առագաստ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 1994-98թթ` ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետը:
1999-2012թթ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ: 1
1997թ. պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով: 2007թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2011թ.՝ ՀՀ Պատվո շքանշանի: