211652_close_icon
views-count15116 դիտում article-date 20:10 10-03-2022

Մեծ Բրիտանիան սառեցրել է Աբրամովիչի հաշիվները. վերջինս չի կարող «Չելսիի» վաճառքից գումար ստանալ

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որը հրապարակվել է հինգշաբթի օրը՝ մարտի 10-ին։ Նրա ակտիվները սառեցված են։

«Չելսին» հատուկ թույլտվություն է ստացել ֆուտբոլի հետ կապված գործունեությունը շարունակելու համար։

Ընդ որում, բրիտանական կառավարությունը պատրաստ է քննարկել թիմը վաճառքի հանելու արտոնագիր տրամադրելու հարցը, պայմանով, որ Աբրամովիչը վաճառքից գումար չի ստանա:

Աբրամովիչը հայտարարել էր, որ վաճառքի է հանում «Չելսին» և ցանկանում է լոնդոնյան ակումբի համար ստանալ մոտ 4,8 միլիարդ եվրո։

Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին հայտնել է, որ գործարար Ռոման Աբրամովիչը դիտարկում է ռուսական ֆուտբոլում ներդրումներ կատարելու հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր