211652_close_icon
views-count12393 դիտում article-date 18:48 10-03-2022

Խրամորթին կից հատվածում իրավիճակը լիարժեք վերահսկվում է իշխանությունների և ՌԴ խաղաղապահների կողմից. ԱՀ ԱԽ

Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները։ 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակից։

«Մասնավորապես, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է ԱՀ ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։ 

Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդը մեկ անգամ ևս կոչ է անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։

Նմանատիպ նյութեր