211652_close_icon
views-count1583 դիտում article-date 11:41 10-03-2022

Արցախի ԱԺ-ն այսօր երեկոյան արտահերթ նիստ կհրավիրի. Օրակարգում ստեղծված իրավիճակն է

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 10-ին արտահերթ նիստ է հրավիրելու:

Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան՝  2022 թվականի մարտի 10-ին` ժամը 19:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ  կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»:

Նմանատիպ նյութեր