211652_close_icon
views-count22422 դիտում article-date 23:03 09-03-2022

Ավտովթար Երևանում՝ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Opel-ը, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 20:30-ի սահմաններում, Հասրաթյան փողոցում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության և Opel մակնիշի ավտոմեքենան:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Սևակ Մնացականյանը:
 
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր