211652_close_icon
views-count3677 դիտում article-date 20:24 09-03-2022

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ երկխոսության

Tert.am-ը գրում է. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է, որ Զելենսկին պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ բանակցությունների։

«Իհարկե, մենք պատրաստ ենք դիվանագիտական կարգավորման»,- «ՌԻԱ  Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին Bloomberg հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ուկրաինացի պաշտոնյան՝  պատասխանելով հարցին՝ արդյոք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական լուծում կա։

«Մենք պատրաստ ենք խոսել Ռուսաստանի Դաշնության հետ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ»,- ընդգծել է Ժովկվան։

Նա հավելել է, որ այն փաստը, որ Վլադիմիր Զելենսկին «պատրաստ է նախագահ Պուտինի հետ ուղիղ երկխոսության», շատ կարևոր է։ Նրա կարծիքով՝ Զելենսկու և Պուտինի անմիջական շփումն անհրաժեշտ է «սարսափելի պատերազմին վերջ տալու համար»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նշել է, որ Կիևի համար այդ բանակցությունները վարելու հիմնական պայմանը հրադադարն է և ռուսական զորքերի դուրսբերումն Ուկրաինայից։

Նմանատիպ նյութեր