211652_close_icon
views-count1274 դիտում article-date 13:11 08-03-2022

Մադրիդի ինքնավար համալսարանում կանցկացվի Հայաստանի օր. Ցուցադրվելու է «Արարատի ստվերը» փաստագրական ֆիլմը

Մարտի 23-ին Մադրիդի ինքնավար համալսարանում  կանցկացվի Հայաստանի օր։ Միջոցառման բանախոսներն են լինելու Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը, նույն համալսարանի դասախոսներ Ռոբերտո Կիրոս Ռոսադոն և Ֆերնանդո Կամաչո Պադիյան, Բուենոս Այրեսի համալսարանի դասախոս Էլենա Բուլգուրջյանը, ինչպես նաև՝ իսպանացի հայտնի լրագրող Միգել Անխել Նիետոն։

Իսպանիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, միջոցառման շրջանակներում ցուցադրվելու  է նաև վերջինիս՝ Հայաստանի մասին պատմող «Արարատի ստվերը»  փաստագրական ֆիլմը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր