211652_close_icon
views-count36611 դիտում article-date 21:34 07-03-2022

Ճանապարհային ոստիկանության ավագ հետաքննիչի օպերատիվ գործողության արդյունքում հայտնաբերվել է՝ որտեղ է տեղի ունեցել ավտովթարը և ուր են տեղափոխել Nissan-ը. Արմավիրի մարզի ոստիկաններն էլ տաք հետքերով պարզել են վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ ՝մարտի 7-ին, ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանի օպերատիվ և ճիշտ գործողությունների շնորհիվ հայտնաբերվել է վթարի ենթարկված Nissan մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 04:50 –ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել  ոստիկանության Արմավիրի մարզային վարչության հերթապահ մաս և հայտնել, որ մարմնական վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հստակ ոչինչ չեն հայտնում, թե որտեղ և ինչ հանգամանքներում են վնասվածքները ստացել:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորներն են՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 27-ամյա Հարություն Հարությունյանն ու 26-ամյա Արսեն Ավետիսյանը:

ՃՈ ավագ հետաքննիչ  Ն. Պետրոսյանն էլ օպերատիվ տվյալներով պարզել է՝ որտեղ է Nissan մակնիշի ավտմեքենան վթարի ենթարկվել ու հայտնաբերել է վթարված ավտոմեքենան, որը դեպքի վայրից, հավանաբար, վիրավորների հարազատները կամ ընկերները հեռացրել էին:

Փաստի առթիվ  Ն. Հովհաննիսյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր