211652_close_icon
views-count1326 դիտում article-date 20:24 07-03-2022

Հայ մարմնամարզիկները հիացրին Աշխարհի գավաթում

Դոհայում  ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Հաջող մրցելույթներ ունեցան Հայաստանի ներկայացուցիչները: Օղակների վարժությունում, եզրափակիչի ավարտից  հետո, պատվո պատվանդանի առաջին և երկրորդ աստիճանները զբաղեցրին համապատասխանաբար  Վահագն Դավթյանը  և Արթուր Ավետիսյանը:

Ինչպես Գերմանիայի Կոտբուսում անցկացված առաջին փուլում էր, Դոհայում նույնպես, առաջին տեղը գրավեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը / հենացատկ /:  Այս անգամ երրորդ տեղով բավարարվեց Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /:

Նմանատիպ նյութեր