1778 դիտում
21:46 07-03-2022
Պահն է վերջապես ճիշտ գնահատելու իրավիճակը, կատարելու ճշգրիտ հաշվարկված քայլեր. «Ալյանս» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող աննախադեպ իրադար-ձությունները և Հայաստանի Հանրապետության պաշտոնական որևէ դիրքորոշման բացակայությունը՝ 01.03.2022թ. վարչության նիստի որոշմամբ Կուսակցությունը դիմում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և առայժմ իշխանություն հանդիսացողներին առաջարկով. «Ճանաչել Դոնեցկի Ժողովրդական և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների և Արցախի Հանրապետության անկախությունը»:
Ակնհայտ է, որ տեղի են ունենում մոլորակային մասշտաբի իրադարձություններ, որոնք իրենց աշխարհաքաղաքական հեռանկարով չեն կարող առնչություն չունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունենալիք առավել հավանական ապագա զարգացումների հետ:
Պահն է վերջապես ճիշտ գնահատելու իրավիճակը, կատարելու ճշգրիտ հաշվարկված քայլեր, զերծ մնալու ճակատագրական սխալներից, որոնց շարքին է դասվում այս պահին ոչինչ չանելն ու հանցավոր լռությունը: 44-օրյա պատերազմը, տարածքների կորուստը, հազարավոր զոհերը, կապիտուլյացիան, խեղճացած վիճակն ու անվտանգային համակարգի զրոյացումը, խայտառակ արտագաղթը փաստում են առաջին հերթին նախորդ և ներկա իշխանությունների ապաշնորհ ոչ միայն ներքին, այլև հատկապես արտաքին քաղաքականության մասին:
ԼԺՀ, ԴԺՀ և ԱՀ անկախության ճանաչման ակտը պետք է վերջնականապես հստակեցնի Հայաստանի Հանրապետության դիրքը վերաձևվող քաղաքական աշխարհում՝ դրանից բխող վերջնական, գերհզոր և կայուն անվտանգության համակարգով, էժան էներգակիրներով, բաց սահմաններով, մեծ տարածքով, ահռելի տնտեսական ու աշխատանքային շուկաներով հանդերձ:
Սույնով հատուկ հրավիրում ենք Հայաստանի Հանրապետության կայունությամբ, ամրացմամբ, զարգացմամբ ու առաջընթացով իրապես շահագրգիռ ժողովրդի ուշադրությունը:

Նմանատիպ նյութեր
17949 դիտում
21:40 25-04-2018
«Ալյանս» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
43533 դիտում
23:38 01-05-2018
Պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ. «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
919 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
844 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
907 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին