211652_close_icon
views-count1862 դիտում article-date 20:48 06-03-2022

Հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները հետագա տարիներին առավել կընդլայնվեն և կամրապնդվեն

Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադն ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ հայ-սիրիական հարաբերությունները խարսխված են միմյանց նկատմամբ հարգանքի ու վստահության ամուր հիմքերի վրա, ինչը բազմիցս արտահայտվել է դժվարին իրավիճակներում երկու ժողովուրդների և պետությունների՝ միմյանց նկատմամբ ցուցաբերած մարդասիրական և բարոյական աջակցությամբ։ Նախարարը նաև ընդգծել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերակատարումը՝ որպես բարեկամության աներեր կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև։

ՀՀ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել առ այն, որ հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները հետագա տարիներին առավել կընդլայնվեն և կամրապնդվեն։

Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը, հղելով իր ջերմագին շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարին, նշել է, որ մեր երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում ունեցել են շարունակական զարգացում։ Սիրիական կողմը պատրաստակամություն է հայտնել առավել խորացնել հայ-սիրիական հարաբերությունները և ամրապնդել պատմական կապերն՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների և երկրների։

Նմանատիպ նյութեր