211652_close_icon
views-count37876 դիտում article-date 19:00 06-03-2022

Դիլիջանում մարզական կյանքը զարթոնք է ապրում. քաղաքապետի գլխավորությամբ, բարձր մակարդակով տեղի ունեցավ ըմբշամարտի հուշամրցաշար՝ նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից մարտի 5-ին և 6-ին կազմակերպվել և անցկացվում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 63-րդ տարելիցին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշար։
 
Մրցաշարին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերից ավելի քան 300 մարզիկներ։ Մրցաշարին ներկա էին Դիլիջան համայնքի ղեկավար՝ Դավիթ Սարգսյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակից` Արթուր Վանեսյանը, Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական` Նոնա Գրիգորյանը, մամուլի քարտուղար` Արփի Թամրազյանը, մարզահամալիր տնօրեն` Գարիկ Բաղդասարյանը և ուսմասվար` Սիմա Իսպիրյանը։
 
Մրցաշարի նպատակն է բարձրացնել ըմբիշների մարզական վարպետությունը, ամրապնդել մարզական բարեկամական կապերը ՀՀ մարզօջախների հետ և նպաստել մարզաձևի մասսայականացմանը։
 
Հուշամրցաշարի տարբեր քաշային կարգերում մասնակցում են «Դիլիջան մարզահամալիր» ՀՈԱԿ-ի մարզիչներ` Գարիկ Բաղդասարյանի, Ռուսլան Ղուկասյանի, Գեղամ Քոչարյանի և Անդրանիկ Ալիխանյանի սաները։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 433+
433+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր