211652_close_icon
views-count4822 դիտում article-date 15:08 06-03-2022

Մարիուպոլում սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը

Մարիուպոլում տեղական ժամանակով ժամը 12։00-ից սկսվում է խաղաղ բնակչության տարհանումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում  հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը:

Դոնեցկի մարզային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի ղեկավարած Համակարգող կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն լռության ռեժիմ է սահմանվել:

Ավելի վաղ ԴԺՀ-ի իշխանությունները նույնպես հայտարարել էին միջանցքի բացման մասին, որով տարհանվել էր 92 մարդ:

Նմանատիպ նյութեր