211652_close_icon
views-count32144 դիտում article-date 12:12 06-03-2022

Արտակարգ դեպք Երևանում. «Երևան Մոլ»-ից դեպի «Կինոհայրենիք» ճանապարհին հրդեհ է բռնկվել Mercedes-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի  5-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Արշակունյաց փողոցում՝ «Երևան Մոլ»-ից  դեպի  «Հայրենիք»   կինոթատրոն տանող ճանապարհահատվածում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից   1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փորձել են մարել կրակը: Հրշեջները մարել են 44-ամյա Արկադի Գալստյանին պատկանող մ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝  հրդեհի հետևանքով, բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպք վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի  հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի կավագ պարեկ Գերասիմ Շահինյանն ու կրտսեր պարեկ Կարեն Սաֆարյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն, խցանում տեղի չունենա, որ հրշեջները կարողանան աշխատել, ինչը պարեկներին հաջողվել է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր