211652_close_icon
views-count20080 դիտում article-date 20:54 05-03-2022

Red Wings Airlines ավիաընկերությունը կշարունակի թռիչքները Հայաստան և Ուզբեկստան. News.am

Ռուսական Red Wings ավիաընկերությունը կշարունակի ռուսական SSJ100 ինքնաթիռներով թռիչքները միջազգային ուղղություններով՝ դեպի Հայաստան եւ Ուզբեկստան, հայտնում է ավիափոխադրողը։

«Մենք շարունակում ենք թռիչքները միջազգային ուղղություններով։ Մոսկվայից, Եկատերինբուրգից, Մախաչկալայից, Սամարայից եւ Սոչիից չվերթներն ըստ ժամանակացույցի մեկնում են Հայաստան (Երեւան, Գյումրի) եւ Ուզբեկստանի խոշորագույն քաղաքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, թռիչքներն իրականացվում են ժամանակակից ռուսական SSJ100 ինքնաթիռներով։ Դրանք բոլորը գրանցված են ՌԴ ավիացիոն ռեգիստրում, պատկանում են ռուսական ֆինանսական հաստատություններին եւ ապահովագրված են ռուսական ապահովագրական ընկերությունների կողմից, նշում է ընկերությունը։

«Հակաքովիդային գործող սահմանափակումների պատճառով միջազգային չվերթները չարտերային թռիչքների կարգավիճակ ունեն։ Մենք միջազգային չվերթերի ուղեւորների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարում ենք ամբողջությամբ»,- հայտնել է ավիաընկերությունը։

«Ռոսավիացիան» ավելի վաղ օտարերկրյա ռեգիստրներում գրանցված ռուսական ավիաընկերություններին խորհուրդ էր տվել մարտի 6-ից դադարեցնել թռիչքներն արտերկիր, իսկ մարտի 8-ից դադարեցնել արտերկրից թռիչքները՝ օդանավերի ձերբակալությունների եւ կալանավորումների ռիսկերի պատճառով:

Ավելի վաղ «Աերոֆլոտը» հայտարարել էր, որ մարտի 8-ից փակում է բոլոր միջազգային չվերթները, բացառությամբ դեպի Մինսկ թռիչքների, հայտնում է News.am-ը:

Նմանատիպ նյութեր