211652_close_icon
views-count9565 դիտում article-date 23:17 05-03-2022

Լվովի հայկական եկեղեցուց դուրս է բերվել Հիսուս Քրիստոսի արձանը եւ տեղափոխվել անվտանգ վայր. News.am

Լվովի հայկական եկեղեցուց դուրս է բերվել Հիսուս Քրիստոսի արձանը եւ տեղափոխվել անվտանգ վայր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց քաղաքագետ, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը` նշելով, որ  վերջին անգամ Քրիստոսի արձանը դուրս էր բերվել եկեղեցուց Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:

«Լվովը միջնադարից եղել է հայկական սփյուռքի ամենախոշոր եւ ճանաչված  կենտրոններից: Լվովում եղել է 5 եկեղեցի, այդ թվում կաթոլիկ եկեղեցի: Լվովում հայերը միջնադարից են հաստատվել եւ  շատ մեծ դերակատարություն են ունեցել ոչ միայն քաղաք, այլեւ Լեհաստանի զարգացման գործում: Հայերը այն եզակի ազգերից են եղել, որ թույլատրել են իրենց ամենամեծ քաղաքներից մեկում կառուցել եկեղեցի:

Լվովը մինչեւ 1945 թվականը եղել է Լեհաստանի մաս, երկրորդ աշխարհամարտից հետո  անցել է Խորհրդային Միությանը եւ Ստալինի կողմից նվիրվել է Ուկրաինային: Նույնիսկ խորհրդային տարիներին  Լվովի հայկական եկեղեցին պահպանել է իր կարեւորությունը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր