211652_close_icon
views-count4295 դիտում article-date 18:52 05-03-2022

«Կարծիք» հաղորդաշարի թողարկում՝ նվիրված Հայաստանի տարբեր տարածաշրջանների բնակավայրերի մարդկանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կարծիք» հաղորդաշարը հերթական ռետրո-թողարկումն է ներկայացնում՝ նվիրված Հայաստանի տարբեր տարածաշրջանների բնակավայրերի մարդկանց:

Հաղորդումը սկսվում է Կապանից, ուր նախկինում նկարահանումներ էին կատարվել Ճակատեն և Շիկահող գյուղերում: Դրան ավելացվում է Դավիթ Բեկը և Կապան քաղաքը, բնականաբար հիմնական հարցազրույցը ընթանում է հողի աշխատավորների, սոցիալական դժվարություններ ունեցող մարդկանց հետ:

Այս նույն միտումը շարունակվում է նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, ուր նկարահանող խումբը հանդիպում է ինչպես դաշտում աշխատող մարդկանց, այնպես էլ 10-րդ դասարանցիների հետ, որոնք օգնում են իրենց ծնողներին: Նկարահանումները շարունակվում են նաև Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, ուր գյուղացին ամբարում է իրեն անհրաժեշտ հացահատիկի բերքը:

Այնուհետև նկարահանող խումբը տեղափոխվում է Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո և Գյալթո գյուղեր, որոնց բնակիչները չդժգոհելով իրենց սոցիալական դրությունից՝ ակնկալում էին նաև պետության օգնությունը և աջակցությունը:

Հաղորդման ընթացքում ներկայացվում են նաև դիպվածային զրույցներ, որոնցում առանձնանում է անկեղծ և ջերմ մարդկային վերաբերմունքը: Թողարկումը ավարտվում է եզդիական երգի կատարմամբ, որոնցում սեր ու հավատ կա իրենց ապրած ժամանակի և երկրի նկատմամբ: Հարցազրույցի մասնակիցներից մեկը կես-կատակ, կես-լուրջ ասում է. Մի բան կարող եմ ասել՝ Եզդիները մեր գյուղերում հայերից լավ են ապրում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր