211652_close_icon
views-count12744 դիտում article-date 17:46 05-03-2022

«Գարիկ Սարգսյանն ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել մանկապարտեզների տնօրեններին»․ հայտարարություն

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել:

Այս մասին հայտարարություն է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:

«Խոսքը վերաբերում է մանկապարտեզները քաղաքականացնելուն։ Գարիկ Սարգսյանը ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել է թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել, նա աշխատանքից ազատել է նաև համայնքի գեղարվեստի դպրոցի տնօրենին։ Գարիկ Սարգսյանի այս որոշումները կրում են բացառապես քաղաքական բնույթ։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ դատապարտում է նմանօրինակ երեւույթները, որոնք ավելի են խորացնում երկրում առկա ճգնաժամերը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր